Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք ոչ վարչապետի անուն կտանք, ոչ էլ»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM86362-copy

«Վարչապետ փոխելով՝ երկրի վիճակը չի փոխվելու, սակայն խորհրդարանական գործունեության արվեստը փոխզիջումն է: Հիմնական խոսքը պետք է գնա իմպիչմենտի մասին: Դա չի նշանակում, որ մենք դուրս ենք գալիս ձեւաչափից: Մենք ոչ վարչապետի անուն կտանք, ոչ էլ» ,- ասում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Նա չի բացառում, որ փուլային տարբերակ է վարչապետի հրաժարականը, բայց ճիշտ պահանջը այդ ամբողջական պետք է լինի։ Չորս ուժերի ղեկավարների հավաքը չի կայացել, որը թույլ կտա, ըստ պարոն Հովհաննիսյանի, որոշ տարաձայնություններ ճշտել: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է՝ նրանք ովքեր համարում են, որ անցյալ տարվա նախագահական ընտրությունները կեղծվել են, պետք է ընդունեն ամբողջական իշխանափոխության գաղափարը: «Ներկա դրությամբ այդ ըմբռնումը չկա: Շատ հստակ է, որ կառավարության հրաժարականը համարում ենք կիսամիջոց, ամբողջ իշխանությունը Սերժ Սարգսյանից սկսած պետք է փոխվի»,- հայտարարեց նա մամլո ասուլիսում: «Ես ավելի արագացված լուծումների կողմնակից եմ, խորհրդարանական համագործակցությունը խիստ ողջունելի է, դա կշարունակվի:Մյուսը (նկատի ոինի ամբողջական իշխանափոխության շուրջ համաձայնությունը-խմբ) դեռ չի եղել եւ այս պահին չորսի ձեւաչափից դուրս գալու խնդիր չկա»,-շարունակեց պարոն Հովհաննիսյանը։ Վերջինս շրջել է մարզերում եւ մի բան իր համար պարզ է՝ մարդիկ փոփոխություն են պահանջում. « Հասնել հերթական ընտրությունների, նշանակում է երկիրը դարձնել տարածք: Ապրիլը պետք է լինի այն ամիսը, որը մեզ կմոտեցնի մեր նպատակին, եթե ապրիլին չլինի շարժ, դժվար կլինի ժողովրդի պատրաստակամությունը վերածել քաղաքական պայքարի: Առանձին նստել կուսակցական եւ քաղաքացիական սենյակներում եւ քննադատել իրար, լավ չի: Ինձ պետք չի ռեյտինգ եւ աթոռ, ես ուզում եմ տեսնել Հայաստան, որտեղ իշխանություն է փոխվում»։ Անդրադառնալով ԲՀԿ-ի նախագահի հետ իր հանդիպմանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Ոչ գաղտնի էր, ոչ էլ խորհրդապահական: Ես չեմ կարող պարոն Ծառուկյանի անունից ասել իր դիրքորոշումը: Ես հանդիպել եմ ոչ միայն պարոն Ծառուկյանի, այլեւ քաղաքական եւ քաղաքացիական դեմքերի հետ: Ես այնտեղ եղել եմ` կոնյակի գործարանում: Այդ որոշումը կայացվեց երկու պատվիրակությունների բանակցություններում: Հաջորդ անգամ մեծ հաճույքով մենք պարոն Ծառուկյանին մեր մինուճար գրասենյակում կընդունենք»: Ի դեպ, այսօրվա ասուլիսում պարոն Հովհաննիսյանը հեռակա դիմեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին. «Թող իմ լավ բարեկամ Հեֆերնը շատ չսրտնեղի այս իշխանության դիրքորոշումից, որ մտանք Մաքսային միություն, ինքն է համաձայնվել այս կեղծված ընտրությունների հետ»: