Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»-ն իրազեկում է մարտի 22-ի հանրահավաքի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
դեմ

«Դեմ եմ» նախաձեռնությունն այսօր Մատենադարանից սկսեց հերթական իրազեկման ակցիան` մարտի 22-ին կայանալիք հանրահավաքի մասին: Այս անգամ իրազեկում են ոչ միայն թռուցիկներով, այլ իրենց հագուստներով և գլխարկներով Իրազեկման ակցիայից անպակաս էր դրոշները, թմբուկը և բարձրախոսով տեղեկությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին: Նշենք, որ նախաձեռնության անդամները բաժանվել էին տարբեր խմբերի և իրազեկում էին տարբեր փողոցներում: Ինչպես միշտ ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ոստիկաները: Նրանք միայն խոչընդոտել են, երբ «Դեմ եմ» թիմը թռուցիկներ է փակցրել թանգարանների վրա: Ոստիկանները պատճառաբանել են, որ մշակութային և հանրային արժեք ունեցող շենքերի վրա չի թույլատրվում որևէ բան փակցնելը: Մասնակիցներից Անի Մարտիրոսյանը, ով նույնպես թռուցիկներ է բաժանում, մեզ հետ զրույցում ասաց. «Նմանատիպ ակցիաները պետք է շարունակական լինեն, պետք է համացացնից չօգտվող քաղաքացին էլ տեղյակ լինի իրենց անելիքների մասին»: