Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ ելույթ կունենա «Դեմ եմ»-ի հանրահավաքին (տեսանյութ)

Քաղաքականություն
դեմ

Արդյոք պատգամավոր ՆիկոլՓաշինյանն ու Նախախորհրդարանի հիմնադիր-անդամ Ժիրայր Սեֆիլյանը կմասնակցեն մարտի 22-ի «ԴԵՄ ԵՄ» հանրահավաք-երթին. 4 ոչ իշխանական ուժերի հետ հանդիպմանը նախաձեռնության անդամները ցանկություն են հայտնել, որ ելույթ ունենան նաեւ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ մամու։լի՝ չորս ուժերը դեմ են եղել այս առաջարկին: «Մենք քննարկել ենք մեր մասնակցության հարցը, որեւէ այլ խնդիր ես չեմ համարում մեր կոմպետենցիայի խնդիր»,- ասաց ՀԱԿ խմբկցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ ՀՅԴ պատգամավոր Արծիկ Մինասյանը վստահեցրեց` քննարկման ժամանակ «ԴԵՄ ԵՄ»-ի կողմից եղել է նման առաջարկ, սակայն քաղաքական 4 ուժի կողմից որեւէ նախապայման կամ պարտադրանք չի եղել. Պարոն Մինասյանը նկատում է` ամեն ուժ կոնկրետ անձանց վերաբերյալ ունի իր մոտեցումը, սակայն չի նշանակում, որ դա կարող է խանգարող հանգամանք լինել համատեղ պայքարում։ Նա հիշեցնում է` Նիկոլ Փաշինյանն իր ստորագրությունը դրել է ՍԴ ներկայացված 44 ստորագրության տակ։ «Կոմպրոմիսն արդեն ձեւավորվել է ու հարթակում բոլոր ելույթ ունեցողները կխոսեն բացառապես պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության, նրա արատավոր երեւույթի մասին` առանց շեղելու, թեքելու կամ փորձ անելու օրակարգը այլ հարթության մեջ տանելու համար»,-ասաց նա: