Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եռաբլուրն է՞լ հանուն Ռուսաստանի էր». Առավոտ

Քաղաքականություն
Ruben-Mehrabyan

Երեկ, Ղրիմի առիթով Արցախում տեղի ունեցած տոնախմբությունը, որին մասնակցում էր նաեւ ԼՂՀ նախագահը, «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը որակում է որպես «կրկես ու խայտառակություն»: Նրա համոզմամբ, այն կազմակերպելը ԼՂՀ իշխանությունների կողմից մեծագույն սխալ էր, քանի որ Ղրիմի հարցը Ղարաբաղի հարցի հետ համեմատելը խիստ վիրավորական պետք է լինի յուրաքանչյուր հայի համար: Պարոն Մեհրաբյանի խոսքերով, կրկին խոսակցություններ են ի հայտ եկել Ղարաբաղը Ռուսաստանին միանալու շուրջ. «Կներեք, այդ ժամանակ գնացեք եւ բոլոր ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին բացատրեք, որ պարզվում է նրանք Ռուսաստանի համար են արյուն թափել, Եռաբլուրն էլ հանուն Ռուսաստանի էր: Ես կարծում եմ, որ այս փսիխոզը, որը տեղի է ունենում, ռուսական հեռուստատեսության պրոպագանդայի ճնշման տակ, պիտի դրան հակադարձվի, ընդ որում շատ միանշանակորեն»: Ըստ Ռուբեն Մեհրաբյանի, ղարաբաղյան շարժումն ուղղված էր հայության պահպանմանը եւ արդարության վերականգնմանը. «Հանուն ազատության, իդեալների, որը հասկանում էր ամբողջ աշխարհը, այդ ղարաբաղյան պատերազմը որը լուրջ ջանքերով, հազարավոր մարդկանց արյան գնով ուղղակի պսակվեց հաղթանակով, բերել համեմատել այդ միջազգային խուլիգանության հետ, որը վարում էր Պուտինի հանցագործ ռեժիմը, որի համար ողջ աշխարհը թքում է նրա երեսին, բերել դնել նույն հարթության վրա ես կարծում եմ ոչ միայն սխալ է այլեւ պարզապես վիրավորական է»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ