Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան իրեն շրջափակման մեջ է զգում (տեսանյութ)

Քաղաքականություն
86901049dfcd791a07050db87bdf73f1

Թուրքիան Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո, իրեն քայլ առ քայլ շրջափակման մեջ է զգում։ «Մոսկվան Սեւծովյան բալանսը փոխեց հօգուտ Ռուսաստանի»,- խոսելով Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններից՝ այսօր նման կարծիք հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Ըստ նրա, սակայն, Թուրքիան կտրուկ քայլեր Մոսկվայի նկատմամբ չի կիրառի, քանի որ Թուրքիան Ռուսաստանից գազային-նավթային կախում ունի, եւ Ռուսաստանը Թուրքիայում ատոմակայան է կառուցում։ Իսկ ինչ վերաբերում է Ղրիմի թաթարներին, ապա նրանց համար եւս Թուրքիան իր հարաբերությունները չի փոխի Ռուսաստանի հետ.«Պաշտոնական Անկարան պաշտոնական Մոսկվայի դեմ ոչինչ չի անի։ Չնայած, որ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն թուրքերը Ղրիմի թաթարներին զինում են»,-ասաց թուրքագետը։ Նա պնդում է, որ աշխարհը գնում է դեպի նոր սառը պատերազմի. «Եւ այդ պատերազմում ԱՄՆ-ի համար Թուրքիան իր արժեքը բարձրացնում է, ինչը շատ վատ է Թուրքիայի ժողովրդավարության համար պայքարողների համար»,-ասաց պարոն Շաքարյանը՝ հավելելով, որ սառը պատերազմը սկզբունքորեն ՀՀ-ի համար ձեռնտու չէ։