Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հարթակ հայրիկների ու մայրիկների համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
cnox

Հայ ծնողների ակումբի անդամներն այսօր հավաքվել ու շփվում են ՝ սոցիալական ցանցից դուրս, սակայն կրկին նույն հարցերով ու թեմաներով։ Ուշադրության կենտրոնում կրկին երեխաներն են։

Ակումբի հիմնադիր Աստղիկ Զաքարյանն արդեն փորձառու մայր էր, երբ որոշեց ստեղծել մի հարթակ, որտեղ կհամախմբվեն բոլոր ծնողները։ Կգտնեն իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններ ու կկարողանան իրենց երեխաների առօրյան դարձնել ավելի հետաքրքիր. «Ակումբը երեք մասից է բաղկացած, մեկը «Ֆեյսբուքի» մեր էջն է, մյուսը մեր բլոգն է եւ երրորդը մեր ակումբի գործունեության մասն է, որտեղ ծնողները անվճար գրանցելով իրենց երեխաների տարիքն ու նախասիրությունները, ժամանակ առ ժամանակ ստանում են ֆիլտրված ինֆորմացիա»։

Հայ ծնողները կարող են ակումբին միանալ ցանկացած պահի՝ այցելելով  կայքէջ կամ միանալ ծնողներին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի «Armenian Parents' Corner» խմբում։ Ի դեպ, ակումբում կան նաեւ հայրիկներ, ովքեր նույնպես հետ չեն մնում ու ակտիվ մասնակցում են քննարկումներին։

Մանրամասները՝ ռեպորտաժում