Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սկսվել է աշխարհաքաղաքական գլոբալ բախում». Մանուչարյան

Քաղաքականություն
manucharyan

«Սկսվել է աշխարհաքաղաքական գլոբալ բախում, որը բերելու է գործող աշխարհակարգի վերանայմանը: Սա մեծ փոփոխությունների մի շրջանի սկիզբն է, մի փուլ, երբ ամեն օր փոփոխություն ենք տեսնելու»,-անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը։ «Ղրիմում կատարվածը ավելի մեծ կարևորություն ուներ, քան Ուկրաինայի ժողովրդի ուրախությունը, իսկ հետո՝ ողբերգությունը»։ Նրա կարծիքով, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև մոլորակային բախման հետևանքով ուկրաինական ժողովուրդը դարձավ լծակ ու առարկա: «Ամերիկայի նպատակադրումն էր՝ էապես սահմանափակել ՌԴ-ին, որն ԱՄՆ-ին պարբերաբար ասում է՝ «ոչ»: Այդ ճանապարհին մինչ Ուկրաինան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, պետք է լիներ թատերաբեմ, բախում Ուկրաինայի և ՌԴ-ի միջև: ՌԴ-ն պետք է շրջապատվի արյունալի տարածաշրջաններով, խեղճանա, կարևոր չէ, թե ինչ է կատարվելու ժողովուրդների հետ»։