Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնակցում են նաեւ թուրք երիտասարդները

Քաղաքականություն
team-work.psd_

Արդեն արդեն վեց օր է՝ ինչ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Իսպանիայի, Թուրքիայի, Մոլդովայի և Ռումինիայի 24 երիտասարդներ Երևանում բացահայտում են արդյունավետ առաջնորդության գաղտնիքները՝ «Սովորել, Ներգրավել, Առաջնորդել» դասընթացի շրջանակներում: Դասընթացի մասնակիցները հիմնականում երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստներ և կամավորներ են, ովքեր վերջին օրերի ընթացքում տարբեր առաջադրանքների, խմբակային միջոցառումների և քննարկումների օգնությամբ հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց ինքնագնահատականը, զարգացնել իրենց ունակությունները, որպես երիտասարդ առաջնորդներ, և լուծումներ առաջարկել երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարման վերաբերյալ: Դասընթացի վերջին երկու օրերի ընթացքում մասնակիցները պատրաստվում են նաև նկարահանել ֆիլմ, որտեղ կներկայացնեն իրենց սեփական մտահաղացումները շաբաթվա ընթացքում քննարկված թեմաների շուրջ: «Սովորել, Ներգրավել, Առաջնորդել» դասընթացը ֆինանսավորվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը Շարժման մեջ» (Youth in Action) ծրագրի շրջանակներում և իրականացվում է «Երիտասարդների փոխանակում և համագործակցություն» (Youth for Exchange and Cooperation) տեղական երիտասարդական կազմակերպության ջանքերով։ Դասընթացն սկսվել է մարտի 9-ին և կտևի մինչև մարտի 17-ը: