Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման է ենթարկվել Բելառուսի քաղաքացի

Պաշտոնական
e6ead4d288f6dd5dc07a4f4e3b6b599e

Փետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման էին ենթարկել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին, որը հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել էր հետախուզումը նախաձեռնողին և Ելենա Պ.-ն ստորագրությամբ բաց էր թողնվել: Հինգ օր անց` փետրվարի 25-ին, Բելառուսի իրավապահներից ստացվել է հետախուզական լրացուցիչ հանձնարարություն, որով Ելենա Պ.-ի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է կալանքով: Մարտի 13-ին, ժամը 17.10-ին, նա Արարատի մարզի Ավշար գյուղից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել, ինչի մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ոստիկանություն