Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամենամեծ բանտերը լրագրողների համար

Քաղաքականություն
index5

2014 թվականի ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով ողջ աշխարհում սպանվել է 4 լրագրող։ Այս մասին նշված է «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության կողմից պարբերաբար թարմացվող Մամուլի ազատության սանդղակում Այս տարի մեկական լրագրող է սպանվել Իրաքում, Ուկրաինայում, Բրազիլիայում և Մեքսիկայում։ 2014թ. ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով սպանվել է լրատվամիջոցների 3 աշխատակից, երեքն էլ՝ Պակիստանում։ Այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում բանտարկված է 168 լրագրող։ Ամենից շատ լրագրողներ կան Չինաստանի բանտերում (30 լրագրող)։ Հաջորդում են Էրիթրեան (28 լրագրող), Իրանը (20 լրագրող), Սիրիան (19 լրագրող), Թուրքիան (18 լրագրող), Ուզբեկստանը (9 լրագրող)։ Իր մասնագիտական պարտականությունները կատարելու արդյունքում բանտարկված 5-ական լրագրող կա Ադրբեջանում, Եգիպտոսում, Եթովպիայում։ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ այս պահի դրությամբ ողջ աշխարհում բանտարկված է լրատվամիջոցների 14 աշխատակից։