Ցուկերբերգը խոսել է Օբամայի հետ ու դժգոհություն հայտնել
Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը զանգահարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որպեսզի իր դժգոհությունը հայտնի համացանցի վերահսկողության ծրագրերի առնչությամբ, որ գործի է դրել ամերիկյան կառավարությունը։ ԱՄՆ-ը պետք է պայքարի համացանցի ապագայի համար, ոչ թե վտանգ դառնա դրա զարգացման համար՝ ասել է Ցուկերբերգը։ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը ստեղծել է մի սերվեր, որը կարողանում է ներխուժել ցանկացած համակարգիչ։ Գործակալությունը, սակայն, Ցուկերբերգի այս հայտարարությունը «ոչ ճշգրիտ» է որակել։ Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ չորեքշաբթի երեկոյան Օբաման եւ Ցուկերբերգը հանդիպել են եւ խոսել մամուլի հրապարակումների մասին, որտեղ անդրադարձ կար ԱՄՆ հետախուզական ծրագրերի մասին։ Երբ մեր մասնագետները տքնաջան աշխատում են անվտանգության լավացման համար, դա անում են մեզ պաշտպանելու համար հանցագործ տարրերից, ոչ՝ մեր կառավարությունից՝ հայտարարել է Ցուկերբերգը։ Այս մասին հաղորդում է «Բի-Բի-Սի»-ն։