Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«4 ուժերի համագործակցությունը պետք է փայփայել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
e1dc62967ca3e41b49403401b4f09570

Չորս ոչ իշխանական ուժերի ներկա համագործակցությունը պետք է փայփայել ու պահել, ինչն էլ տեղի է ունենում՝ համոզված է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` ընդունելով հանդերձ կուսակցությունների մեջ եղած օրակարգային տարաձայնությունները. «Եթե մենք չենք համաձայնվում մեծ օրակարգով, դա չպիտի խանգարի կոնկրետ քայլերով առաջ գնալուն: Պետք չէ լավից ավելի լավին փնտրել եւ այդ ընթացքում սխալներ գործել: Ասում է` չգիտես վաղն ինչ է լինելու, արա՝ ինչ-որ այսօր ճիշտ է»: «Շուրջ երկու տարի է` աշխատում ենք միասնական սկզբունքով»,- ասում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ավելացնելով, որ այդ աշխատանքը եղել է ոչ թե իրենց սկզբունքային տարաձայնությունների հարթեցման, այլ ընդհանուր շահերի համար. «Փառք Աստծո, Սերժ Սարգսյանն այնքան է օգնում նման խնդիրներ գտնելու, որտեղ մեր շահերը համընկնում են եւ որտեղ մենք համախոհներ ենք, համագործակցում ենք, որ այդ խնդիրները շատ-շատ են» «Առ այսօր այդ տարաձայնությունները չեն խանգարել, կան, ասենք, երբ որեւէ մեկը լրացուցիչ հարց է մտցնում, բնականաբար դա պետք է լինի կոնսենսուսով, հակառակ դեպքում չի ստացվի, երբեմն դա լինում է, բայց դա առ այսօր չի խանգարել, եւ հուսով եմ` առաջիկայում չի խանգարի»,- ասում է ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ 4 ուժերից ՀԱԿ-ի օրակարգում միշտ եղել ու մնում է իշխանափոխությունը` կառավարության եւ Սերժ Սարգսյանի հրաժարականները: ՀՅԴ-ի համար` հարցերը չեն լուծվում մարդկանց փոփոխությամբ։ Դիտեք նաեւ տեսանյութը