A
A
Քաղաքաշինության նախարարը «Նաիրի» ԲԿ-ում է
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը 2 օր է՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում պրոֆիլակտիկ-ամբուլատոր ստուգումների է ենթարկվում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարգարյանը՝ հավելելով, որ վաղն արդեն, ամենայն հավանականությամբ, նա կանցնի իր սովորական աշխատանքային ռեժիմին։ Հիշեցնենք, նախարարն ավելի վաղ սրտի վիրահատության է ենթարկվել և պարբերաբար պրոֆիլակտիկ ստուգումներ է անցնում։