Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» կհանդիպեն

Քաղաքականություն
index11

Վաղը ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը» կհանդիպեն։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Իսկ արդյոք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպմանը ներկա կգտնվի՞. հարցին պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ բոլոր հարցերը քննարկվում են. «Դեռ հայտնի չէ նաեւ հանդիպման վայրն ու ժամը»,-նշեց կուսակցության փոխնախագահը։ Իսկ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի հանդիպմանը. «Մնացած դետալների մասին չեմ կարող ասել, որովհետեւ չգիտեմ։ Հույս ունեմ, որ ես մասնակցելու եմ»,-ասաց պատգամավորը։ Պատգամավորի խոսքով, չորս ոչ իշխանական ուժերի մոտ սկզբունքային տարաձայնություններ չկան. «Այն հարցերի շուրջ, որոնք քննարկվում են, սկզբունքային տարաձայնություններ չունենք»։