Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեք հասկանում՝ կարող եմ դասախոսություն կարդալ. Թովմասյանը՝ Զուրաբյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Levon-Zurabyan1

Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, տիրացել է գովազդային շուկայի 70-80 տոկոսին, ՀՀ ում մենաշնորհային աստիճանը հաստատուն կերպով աճում է. այսօր ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն ու հարց տվեց կառավարությանը. « Ի՞նչ է անում կառավարությունը մենաշնորհը վերացնելու համար»։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ի պատասխան հայտարարեց. «Երբ փորձում եք անուններ տալ, ուզում եք ասեք՝ էնքան ուժեղ եք, որ կարաք անուններ տալ։ Առաջ սխալ ենք արել, հիմա ուզում ենք ճշտել... Հիմա եկել եք տեքստ եք ասում, անուններ եք տալիս, այդ անունի փոխարեն, որ անգամ ձեր անունն էլ դնեք, բան չի փոխվի»,- հայտարարեց Հրայր Թովմասյանը ու հավելեց. «Տպավորություն է, որ ոչինչ չունենք ասելու նախագահի, նրա ընտանիքի անունն եք տալիս։ Եթե չեք հասկանում, կարող եմ դասախոսություն կարդալ, կամ դիմեք ՏՄՊՊՀ, որ իմանաք ձեր նշած կազմակերպությունը ինչ գերիշխող դիրք ունի, ինչա արել։ Իսկ եթե քաղաքական հայտարարություն եք անում, ապա այսօր այս օրը չէ»,- ասաց արդարադատության նախարարը՝ մեղադրելով ՀԱԿ պատգամավորին, որ նա խոսում է միայն խոսելու համար, հենց այնպես։ Հարցուպատասխանը տեսանյութով՝ քիչ հետո