Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիային է միացել Արմեն Դարբինյանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
darbinyan

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, կարևորելով ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ, այսօր հերթական հանդիպումն է կազմակերպել երկար դասամիջոցին։ Հերթը Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանինն է։ «Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ»,- ասում է «Դեմ եմ»-ը: Այս պահին Սլավոնական համալսարանի բակում նրանց հետ զրուցում է բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանը։ Նա կողմ է կուտակայինին և ասում է, որ պետք է ոչ թե գաղափարներին դեմ գնալ, այլ տեխնիկապես ուսումնասիրել օրենքը՝ «դուք եք մեր երկրի ապագան, ձեզ համար է արվում»։ Սլավոնական համալսարանում հունվար ամսվա աշխատավարձից պահվել է պարտադիր կուտակային բաղադրիչը։  Ռեկտորը պնդում է, որ բողոքներ չեն եղել. «Մեր երիտասարդությունը դա նույնպես ընդունել է որպես գործող կարգի կիրառում, քանի որ մենք ազատ գործատու չենք, մենք պետական կազմակերպություն ենք, անգամ միջպետական, այսինքն՝պետությունը կայացրել է որոշում, եւ մենք դրան ենթարկվելու ուղղակի պարտավորություն ունենք»։ Եթե Սլավոնական համալսարանի 1974թ-ից հետո ծնված դասախոսները չեն բողոքել պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ, ապա ուսանողները բողոքում են։ Բուհի ուսանողուհի Շուշանիկ Մելիքյանն ասում է. «Ես դեմ եմ օրենքին, որովհետեւ ոչ ոք չի երաշխավորում, որ այդ գումարը մի օր մեզ վերադարձվելու է։ Ես չեմ կարծում, որ մեր երկիրը գտնվում է այն իրավիճակում, որ ունենք  համապատասխան աշխատավարձեր ու  մի հատ էլ կարելի է 5 տոկոսը հանել»։ Իսկ Անժելա Մուրադյանն էլ համոզված է, որ այդ փողերը իրենց չեն վերադարձվելու. «Էդ փողերով փակվելու են շատ ու շատ պարտքեր»։