Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել է 2013 թ. Doing Business-ի իրականացման ընթացքը

Պաշտոնական
կառ1

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում՝ 2013 թ. գործարար միջավայրի (Doing Business) բարելավման միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ: Հարցի առնչությամբ մանրամասներ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ապա պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները: Նրանք, մասնավորապես, զեկուցել են ըստ հաստատված ժամանակացույցի միջոցառումների կատարման ժամկետների երկարաձգման պատճառների մասին: Կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել կլոր-սեղան քննարկումներ՝ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և հանրության լայն շերտերին իրազեկել Doing Business-ի ցուցանիշների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ: ՀՀ կառավարություն