Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական համայնքին առայժմ վտանգ չի սպառնում (տեսանյութ)

Քաղաքականություն
3572c628bc79b54912f6ff906c5f3a5b

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը կարևորում է Սիրիայի սահմաններից դուրս ընթացող սիրիական խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացները: Սակայն նրա կարծիքով՝ կարևոր է նաև այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի ներսում: Ըստ նրա՝ հայկական համայնքին այս օրերին վտանգ չի սպառնում, քանի որ զինյալները հեռացել են Հալեպի մոտակայքից: Ներկայացնելով Սիրիայում տիրող իրավիճակը՝ արաբագետը առանձնացրեց հատկապես մարտի սկզբին երկրի Հյուսիսային շրջաններում` Հալեպի մոտակայքում, ընթացող ռազմական գործողությունները, որտեղ պայքարը հիմնականում ընթանում էր ընդդիմադիր ուժերի միջև, իսկ կառավարական ուժերը սահմանափակվում էին ռազմաօդային ռմբակոծումներով: Նա նաև տեղեկացրեց, որ առավել ինտենսիվ մարտեր այս օրերին ընթանում են Լիբանանի սահմանամերձ տարածքներում: Ակտիվություն է նկատվում նաև Դամասկոսի շրջակայքում: