Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահե Ավետյանի գործով վերջին նիստն է

Քաղաքականություն
78a43b8e647e15111a601a09207ee829

Մարտի 12-ին՝ ժամը 14:00-ին, Ավան և Նոր-Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում 2012 թ-ի հունիսի 17-ին նրա թիկնազորի կողմից ծեծի ենթարկված և 12 օր հետո հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի գործով վերջին նիստը: Նախորդ դատական նիստի ժամանակ տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց քաղաքացիական հայց, որով պատասխանող կողմից, ի դեմս գործով ամբաստանյալների և «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի, որպես բարոյական և նյութական վնասի փոխհատուցում տուժողների օգտին պետք է բռնագանձվի ընդհանուր թվով շուրջ 297 մլն. դրամ: