Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիները կարող են ստուգել, թե պաշտոնյաներից ով է խաբում

Քաղաքականություն
anushik

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը այսուհետև էլեկտրոնային տարբերակով է ստուգելու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության և տեղեկատվության ազատության մակարդակը: «Առանձնացրել ենք երեք փուլ: Առաջին փուլում ուղարկելու ենք շուրջ 53 հարցից բաղկացած հարցաշար էլեկտրոնային փոստի այն հասցեով, որը հրապարակված կլինի տվյալ մարմնի պաշտոնական կայքում, երկրորդ փուլում ստուգելու ենք տրամադրած պատասխանների ճշգրտությունը, իսկ ահա երրորդ փուլում արդեն համադրվելու են մարմինների պատասխանները և ինֆորմացիայի ազատության կենտրոնի դիտարկումները»,-մեկնաբանեց ԻԱԿ-ի փորձագետ Լիանա Դոյդոյանը: Փորձագետը նկատեց, որ նոր համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին անձամբ հետևելու պետական մարմինների գործունեությանը.«Քաղաքացիները կամ լրագրողները կարող են հետևել և անգամ ահազանգել, եթե օրինակ տվյալ մարմինը պատասխանել է ինչ-որ հարցի՝ այո, բայց դուք գիտեք, որ դա այդպես չէ, կարող եք տեղեկացնել մեզ»,-նշեց նա: Համակարգը գործելու է ապրիլից: