Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-ադրբեջանական շփման գծում սահմանազատում հնարավոր չէ՞ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
a5b0273dc4f3cf9a423e2af8fc729591

Հայ-ադրբեջանական շփման գծի խնդիրները չեն սահմանափակվում միայն զինադադարի ռեժիմի խախտմամբ։ Մի քանի ամսվա ընթացքում Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղից 2 գերի ունեցանք Ադրբեջանում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ երկուսն էլ մոլորվել են։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասում է. «20 տարիների ընթացքում այդ վտանգը միշտ էլ եղել է, միշտ էլ հորդորել ենք, որ ավելի զգույշ լինեն»։ Վերին Կարմիր Աղբյուր գյուղը սահմանամերձ չէ, սակայն գյուղին պատկանող արոտավայրերն են հեռվում։ Թե ինչու խոցելի հատվածն ամրացնելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է. «Լիարժեք սահմանազատում չես կարող անել, այնպես որ անհնար լինի ընդհանրապես անցնել...»։ Տավուշի մարզի բնակլիմայական պայմաններն ու լեռնային տարածքը թույլ չի տալիս այնտեղ ինժեներաշինարարական աշխատանքներ տանել, սակայն ինչ վերաբերում է տվյալ տարածքով Ադրբեջանական մեծածավալ խմբերի ներթափանցմանը, ՊՆ խոսնակը բացառում է։ Թեմայի մասին առավել մանրամասն, ինչպես նաեւ Մամիկոն Խոջոյանի դստեր հետ զրույցը՝ ստորեւ