Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բա որ հանկարծ Սերժ Սարգսյանը սխալվի՞» (տեսանյութ)

Քաղաքականություն
43d11706186eb30b89ede6a49f60f879

Սահմանադրական հիմքերը ամեն անգամ էռոզիայի են ենթարկվում: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Միասնական քննչական կոմիտե ստեղծելու նախագծին: Նրա պատմելով՝ նման մարմին ստեղծելու գաղափարը քննարկվում էր դեռ իր վարչապետ եղած տարիներին, սակայն սահմանադրական բարեփոխումների կոնտեքստում: Սակայն այս նոր նախագիծն, ըստ նրա, ընդունելի չէ. «Աննորմալ զարգացումները էռոզիայի են ենթարկում նաեւ պետականության հիմքերը: Այստեղ տրամաբանություն չկա՝ սա մաքուր գործադիր մարմին է, սա կառավարության գործն է, նախագահն ինչ գործ ունի, որ որոշի՝ ում քաղաքացիական ինչ գործի նշանակի: Այսպիսով ոչնչացնում եք կառավարության ինստիտուտը: Ամեն օր ԱԺ եք բերում օրինագծեր, որոնք մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ են»: Պարոն Բագրատյանի հիմնավորումներով՝ աննորմալ է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը նշանակելու է եւ նրան, ում դատելու են, եւ նրան, որ քննելու է. «Ո՞նց կարող է այդ պետությունում արդարություն լինի, բա որ հանկարծ Սերժ Սարգսյանը սխալվի: 400 օրենք ենք ընդունել, որից 300-ը դեմ է պետությանը, բայց իբր կոչվել են բարեփոխումներ: Ոնց եք մոգոնում, դասավորում, բերում նման օրինագծեր՝ չեմ հասկանում: Իբր միջազգային կառույցների հետ համաձայնացրել եք, բայց պարզվում է՝ նման բան չկա՝ նրանք մեզ են ֆռռացնում, մենք նրանց ենք ֆռռացնում: Ես դեմ եմ այս նախագծին»: