Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյան. «Սերժ Սարգսյանը կոնյուկտուրային հարցեր է լուծում» (տեսանյութ)

Քաղաքականություն
d053d2d6676b6709a1343a127b008967

Վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ քննչական մարմիններն ինչ փոփոխության ասես չեն ենթարկվում, իսկ Գլխավոր դատախազությունը զրկվել է նախաքննություն իրականացնելու հնարավորությունից: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Միասնական քննչական մարմնի ձեւավորման նախագծին: Ըստ նրա՝ կա Հատուկ քննչական ծառայություն, ՊՆ քննչական վարչություն, բայց արդյոք նրանք որակական փոփոխություն բերե՞լ են ՀՀ-ում անցկացվող նախաքննություններին. «Փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանությունը մինչև օրս բացահայտված չէ, Ավետիք Բուդաղյանի ու Մարտի մեկի նախաքննությունները հասնում են ցինիզմի աննկարագրելի աստիճանի: Այս նոր քննչական կոմիտեն իրականում օրենք է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին գործի տեղավորելու մասին: ԱԺ-ն աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ է ստանձնել»: Պատգամավորը նկատեց՝ Սերժ Սարգսյանը որոշեց չառաջադրել Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հերթական անգամ, ոչ թե, որ նա արժանի էր պաշտոնանկ արվելու՝ որպես կոռումպացված ու քաղաքական հետապնդումներ իրականացնող, այլ Աղվան Հովսեփյանը, 15 տարի Գլխավոր դատախազ աշխատելով, ուներ լուրջ լծակներ, որ բյուրոկրատական թիմին ցույց տար, որ առաջվա նման տիրապետում է իշխանական լծակներին. «Հիմա Սերժ Սարգսյանը նրան աշխատանքի է տեղավորում, որովհետեւ չի ուզում, որ նա իր ստվերային կապերով համալրի Սերժ Սարգսյանի իշխանությունից բողոքների շարքը: Սերժ Սարգսյանը մի քանի կոնյուկտուրային հարցեր է լուծում՝ նվազեցնում է ոստիկանապետի ու ՊՆ-ի ազդեցությունը: Ես դեմ եմ քվեարկելու»: