Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ական գյուղապետերը վերընտրվեցին

Քաղաքականություն
Sisian-41

Նախկին ադրբեջանաբնակ Տորունիք համայնքում անցկացվեցին եւ ավագանու անդամի եւ համայնքի ղեկավարի ընտրություններ: Գյուղապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն էին առաջադրել գործող գյուղապետ ՀՀԿ-ական Անահիտ Հակոբյանը եւ անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը: Վերջինս, սակայն, ինքնաբացարկ էր հայտնել: Պայքարում մնացել էր գործող գյուղապետը: Ընտրելու իրավունք ունեցող 119 տորունիքցիներից ընտրությանը մասնակցել է 59 մարդ, որից 56-ը քվեարկել է 59-ամյա Անահիտ Հակոբյանի օգտին: Վերջինս Տորունիքի գյուղապետն է 2006թ.-ից: Ավագանու 5 տեղի համար առաջադրվել էր 6 թեկնածու, նրանցից 3-ը կանայք են եղել: Նժդեհ համայնքում անցկացվել են միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, որի համար առաջադրվել էին ՀՀԿ-ական գործող գյուղապետ Գեղամ Օհանյանը եւ անկուսակցական Արմեն Դովլաթյանը: Այս համայնքում եւս անկուսակցական թեկնածուն ինքնաբացարկ էր հայտնել: Նժդեհ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 131 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 68-ը: Նրանցից 67-ը իրենց ձայնը տվել է 41-ամյա գյուղապետի օգտին: Արմեն Հովակիմյան, Սիսիան