Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունները չեն բացահայտի Մարտի 1-ը (տեսանյութ)

Քաղաքականություն
b889bc012e27cc949fe6e6ae7b349646

Ոչ իշխանական ուժերի համագործակցությունը դրական են գնահատում նաև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը կարծիք հայտնեց, որ այդպիսի համագործակցությունն իսկապես կարող է դրական ազդեցություն ունենալ որոշակի խնդիրների լուծման համար: Պատգամավորին դուր չի եկել տարատեսակ հանձնաժողովների ստեղծումը. «Կարծում եմ՝ Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելը հետապնդում է այլ նպատակներ, այն կարճ ժամանակում կվերածվի քաղաքական հանձնաժողովի»: «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը նույնպես համակարծիք է, որ երկրում արմատական փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ է պայքարել միասնական ճակատով: Նա հիշեցնում է, որ նմանատիպ առաջարկությամբ «Ժառանգությունը» հանդես է եկել դեռևս նախորդ տարվա նախագահական ընտրությունների ժամանակ: Հանձնաժողովների ստեղծմանը պրն Մարտիրոսյանը դրական է վերաբերվում, թեև լուրջ ակնկալիքներ չունի. «Մարտի 1-ի հանձնաժողովն իմ կարծիքով որևէ գլոբալ խնդիր չի կարող լուծել։ Քանի դեռ կա այս իշխանությունը, պարզ է, որ քաղաքական մեծամասնությունը չի գնա բացահայտման»: Իսկ այս ընթացքում ԱԺ-ում ՀՀԿ մեծամասնությունը դեմ քվեարկեց  Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու առաջարկին։