Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն դեմ քվեարկեցին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ab7b3a4d9f663a2b70f47c0af2ea84b8

46 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր մերժեց ՀԱԿ ներկայացրած նախագիծը՝ ստեղծել «Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով»: Վարման կարգի հետ կապված ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու ու կոչ արեց մյուսներին եւս հետեւել իրենց օրինակին. «Ով թաքցնելու ու վախենալու բան չունի, պետք է կողմ քվեարկի այս նախագծին»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք եւս մեկ անգամ քննարկել են ու եկել այն եզրակացության, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու. «Մենք կարծում ենք, որ այսպիսով շոու անելու եւս մեկ փորձ է»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ նախագծի հեղինակն ինքն է ու շոու ստեղծելու մտադրություն չի ունեցել. «Այս ընթացքում ձեր կողմից ոչ մի ըստ էության առաջարկ մենք չլսեցինք, բացառությամբ Արտակ Դավթյանի: Եթե իրավապահ մարմինները մինչ օրս ոչինչ չեն արել բացահայտելու մարդասպաններին, գոնե մենք պետք է անմասն չմնայինք, քանի որ մենք եւս պատասխանատվություն ենք կրում երկրում տեղի ունեցող մարդասպանությունների համար»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւս իր զարմանաքը հայտնեց, թե ինչպես կարելի է կողմ չլինել այս նախագծին. «Ես կուզեի ավելին ասել, ուղղակի միկրաֆոնը թույլ չի տալիս»: Նրա խոսքը կիսատ մնաց՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պահանջեց անջատել նրա խոսափողը: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց՝ կողմ չքվեարկել այս նախագծին, նշանակում է դեմ լինել արդարադատությանը եւ մարդասպանությունների համար ողջ պատասխանատվությունը վերցնել սեփական ուսերին: Ի դեպ, թե այս, թե մյուս նախագծերի քվեարկությունների ժամանակ ՀՀԿ պատգամավորները դարձյալ քվեարկեցին մեկը մյուսի փոխարեն: Այդպես վարվեց մասնավորապես Կարեն Սարիբեկյանը։