Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանության նախարարն անակնկալ այցելել է զորամաս

Քաղաքականություն
պն1

Կիրակի օրը ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերկացից առաջ անականկալ այցելել է ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկը: Նախարարը նախ հետևել է վերկացի ընթացքին, այնուհետև՝ զինվորների նախաճաշին: Նախարարը ստուգել է կիրակնօրյա հատուկ օրակարգը, մասնակցել զինվորների հանգստի, զրույցների թեմաներին, ծառայության կազմակերպման առանձնահատկություններին: Նախարարը զրգուցել է անձնակազմի հետ, ստուգել նաև պահակային ծառայությունը և տվել համապատասխան հանձնարարականներ: Զորամասերում օրակարգը կիրակի օրը հագեցած է եղել հետաքրքիր և ժամանցային բազում միջոցառումներով, որոնց ժամանակ զինվորները ոչ միայն հանգստանում են, այլ նաև զարգացնում իրենց հատուկ և ընդհանուր գիտելիքներն ու հմտությունները: Այս մասին իմանում ենք Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի Ֆեյսբուքյան գրառումից։ 11 22 33