Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քեթրին Էշթոնը շնորհավորել է կանանց

Քաղաքականություն
c4bdbb260cbdb05f3b651f3d41d5424e

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն այսօր հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. Այսօր, Կանանց միջազգային օրվա առթիվ, տոնում ենք աշխարհի վերափոխումը կանանց իրավունքների ենթատեքստում, որին ականատես ենք առանձին անհատների ձեռքբերումների և քաղաքական կյանքում մեր համընդհանուր մասնակցության շնորհիվ: Կանայք լուրջ առաջընթաց ունեն, սակայն դեռ կան բազմաթիվ անելիքներ գենդերային խտրականությունից զերծ աշխարհ կառուցելու ուղղությամբ: Կրթական և առողջապահական ծառայություններից հավասարապես օգտվելն ու քաղաքական կյանքին լիիրավ մասնակցելու հնարավորությունը յուրաքանչյուրի իրավունքն է և ժողովրդավարության կարևոր բաղադրիչը: Տևական կայունության և զարգացման գրավականը կանանց դեմ բռնության և խտրականության վերացումն է: Եվրոպական միությունը շարունակում է խթանել գենդերային հավասարությունն ու կանանց հզորացումը: Ներկայում ԵՄ- կողմից ֆինանսավորվող ավելի քան 200 ծրագրեր և նախաձեռնություններ աշխարհում միտված են օգնելու կանանց՝ օգտվել կրթական և առողջապահական ծառայություններից, աշխատել և ապրել առանց բռնության և խտրականության և հասարակության մեջ գտնել իրենց լիիրավ տեղը: Բոլոր կանանց և աղջիկների իրավունքները Եվրոպական միության գերակայությունն են. այդ է վկայում է աղքատության նվազեցման և կայուն զարգացման 2015 թվականին հաջորդող շրջանակային փաստաթուղթը: Երբ կանայք բարգավաճում են, բարգավաճում են հասարակությունները. երբ կանայք տառապում են, տառապում է նաև այդ հասարակությունը: Ես պատիվ եմ ունեցել հանդիպել այնպիսի ոգեշնչող կանանց, ովքեր իրենք աշխատանքով և զոհաբերությունների գնով առանձնահատուկ հետք են թողել իրենց երկրների պատմության մեջ: Այսօր ես խոնարհվում եմ այդ կանանց առջև, որոնք իրենց խիզախությամբ և անձնազոհությամբ ուղի են հարթել հաջորդ սերունդների համար: