Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համայնքի ղեկավարը կին կլինի

Քաղաքականություն
d93592b3d194c899abc21cd0b36963ab

Սյունիքի մարզի Տորունք համայնքի ղեկավարը կին է լինելու։ Երեկ կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում քվեարկությանը մասնակցած 59-ը ընտրողներից 56-ը իրենց ձայնը տվել են միակ թեկնածուին՝ Անահիտ Հակոբյանին։ Երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերի թվով 53 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 13-ում` ավագանու անդամի ընտրություններ: Սակայն Անահիտ Հակոբյանը միակ կին թեկնածուն չէր։ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում առաջադրված կին թեկնածուն՝ Քրիստինե Պետրոսյանը, ընդամենը 6 քվե էր ստացել, թեեւ ընտրությանը մասնակցել է 323 ընտրող։ Հիշեցնենք, որ համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 93 քաղաքացի, մերժվել է միայն մեկի գրանցումը՝ ընտրական գրավի անդորագիր չներկայացնելու պատճառով։ Ինքնաբացարկի դիմում էր ներկայացվել 28 թեկնածուի կողմից, իսկ քվեարկությանը մասնակցել է 64 թեկնածու։ 2014թ. մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 40 համայնքներից 21-ում քվեարկվել է 1 թեկնածու, 15-ում` 2 թեկնածու, 3-ում` 3 թեկնածու և 1-ում` 4 թեկնածու: Ամենաշատ թեկնածուներն ուներ Լոռու մարզի Լեռնավան համայնքը՝ 4 թեկնածու։ Քվեարկելու իրավունք ունեցող 1184 ընտրողներից ընտրությանը մասնակցել է 870-ը, որոնցից 502-ը իրենց քվեն տվել է Վաչագան Վարդանյանին։ Սակայն սրանք նախնական տվյալներն են։ Ըստ ԿԸՀ մամուլի ծառայության՝ այսօր մինչեւ ժամը 18.00, վերահաշվարկ անցկացնելու կամ ընտրություններն անվավեր ճանաչելու համար դիմումներ պետք է ներկայացվեն։