Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տեղեկատվական հակամարտությունը մեր լսարանը բաժանում է երկու մասի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
873fd4a4689a8207748f988484701f2d

Ռուսաստան-Արեւմուտք տեղեկատվական պայքարը կիեւյան իրադարձություններով չի սկսվել։ Քարոզչության ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ այն սկիզբ է առել դեռ 19-րդ դարից, սրվել սովետական տարիներին, մարել Խորհրդային միության փլուզումից հետո եւ վերսկսվել նոր թափով՝ Ռուսաստանի Դաշնության ուժեղացմանը զուգահեռ։ Այսօր ռուսական քարոզչության գլխավոր զենքերից մեկը Russia Today հեռուստաընկերությունն է: Ռուսական քարոզչությունը հիմնականում ուղղված է սեփական երկրի բնակչությանը: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ՝ ինֆորմացիոն հակամարտության ժամանակ արևմտյան կողմը ունի ակնհայտ առավելություն: Ղրիմի շուրջ առաջացած տեղեկատվական հակամարտությունը ազդում է նաեւ հայկական իրականության վրա: Դիտեք տեսանյութը