Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այբ-Ֆե»-ի հյուրը տեղ չհասավ. բերման են ենթարկել (տեսանյութ)

Քաղաքականություն
Still0117_00000

Նախախորդարանի հայտարարությունը Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր` մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համազգեստավոր և ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին և Տաթև Մայիլյանին: Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները և թույլ չեն տվել, որ նրանց բերման ենթարկեն: Սակայն Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են վերջիններիս և երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին: Ի դեպ, Գեւորգ Սաֆարյանը պետք է ուղիղ եթերում «Այբ-Ֆե»-ի հյուրը լիներ։ Նախախորհրդարանի չորս երիտասարդ աջակիցներին` Եղիա Ներսիսյանին, Գեւորգ Սաֆարյանին , Հարութ Մալխասյանին եւ Հովհաննես Ղազարյանին ժամը 19-ի սահմաններում  ազատեցին Ոստիկանության Աշտարակի բաժանմունքից: