Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ արտգործնախարարը Կիեւում է

Քաղաքականություն
48707C59-1EEC-40E3-B86E-C64BFE8AA7FE_w640_r1_s_cx0_cy3_cw0

 Ամերիկայի ձայն.  ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին  այցելել է Կիև՝ վերահաստատելու համար Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը: Միացյալ Նահանգների արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի համաձայն, Կիևում արտգործնախարար Քերրին հանդիպումներ է անցկացնում երկրի ժամանակավոր կառավարության անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են Ուկրաինայի տնտեսական և քաղաքական կարիքները: ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակի համաձայն, արտգործնախարար Քերրին Կիև կատարվող իր այցի ընթացքում ցանկանում է տեղեկանալ նաև, թե ինչպիսի լրացուցիչ աջակցություն կարող է տրամադրել Միացյալ Նահանգներն Ուկրաինային: Արտգործնախարար Քերրիի Ուկրաինայի մայրաքաղաք կատարվող ճանապարհորդության ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել էր Ուկրաինայի հետ սահմանամերձ Ռուսաստանի տարածքներում զորավարժություններ անցկացնող տասնյակ հազարավոր զինծառայողներին վերադառնալ ռազմակայաններ:   Դեռևս հայտնի չէ սակայն, թե արդյոք այս քայլը լարվածության նվազեցմանն էր ուղղված, քանի որ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի սահմանների մոտ անցկացվող զորավարժություններ արդեն մոտենում էին ավարտի: Մոսկվան հերքում է, որ անցյալ շաբաթ մեկնարկած լայնածավալ զորավարժությունները որևէ կերպ առնչվում են Ուկրաինայում ստեղծված վիճակին: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նախօրեին հորդորել էր Ռուսատանի և Ուկրաինայի իշխանություններին նվազեցնել լարվածությունը և մեկնարկել Ուկրաինայում ծավալված ճգնաժամը կարգավորելուն ուղղված կառուցողական երկխոսություն: Ժնևում լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում Բան Կի-մունն ասել էր, որ ինքն աշխատում է մի քանի ուղղությամբ՝ ճգնաժամի կարգավորմանը լուծում գտնելու նպատակով: