Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նալբանդյանը մեկնում է Ժնեւ

Քաղաքականություն
7499651b74e7e2b7f9bfbe033c519b35

Մարտի 5-7-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցելություն կկատարի Ժնև, որտեղ նախատեսված է նրա ելույթը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 25-րդ նստաշրջանի բարձրաստիճան հանդիպմանը: Մարտի 7-ին Հայաստանի արտգործնախարարը կմասնակցի և ելույթ կունենա Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին Կոնվենցիայի 65 ամյակին նվիրված բարձրաստիճան քննարկմանը, որը գումարվում է անցյալ տարի Հայաստանի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների խորհրդի կողմից կոնսենսուսով ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևի համաձայն: Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։