Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քառորդ դար՝ թիթեղյա վագոն-տնակում (տեսանյութ)

Հասարակություն
shirak

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում վերահաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2008 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչև սահմանված ժամկետը անօթևան ընտանիքները ՏԻՄ-երին պետք է ներկայացնեին տասնյակ փաստաթղթեր՝ հիմնականում բնակարանների փլուզման, բնակության և ընտանիքների կազմի վերաբերյալ: Միայն Գյումրիում մոտ 300 ընտանիք ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեն կարողացել հաշվառվել՝ որը արտերկրում է եղել ու չի իմացել, որը հիվանդ է եղել կամ բոլոր պահանջվող փաստաթղթեր չի կարողացել ամբողջացնել: Իսկ հերթացուցակներում չհաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը քաղշիննախարարության կողմից չի դիտարկվում՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի: Ի դեպ, 2008-ից հետո ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքների նոր հաշվառում չի իրականացվել: Ներկայացվող տեսանյութը Աթոյանների ընտանիքի բնակարանային խնդրի մասին է: Նրանք ավելի քան քառորդ դար ապրում են թիթեղյա վագոն-տնակում: Երկրաշարժի պահին փլվել է նրանց պատկանող հանրակացարանի շենքը: Սակայն ընտանիքը չի կարողացել պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնել ու հաշվառվել անօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նրանց բնակարան չի հատկացվելու: