Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայաստանը պարտավոր է օգնել Ռուսաստանին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Anushik

«Եթե Ռուսաստանն Ուկրաինայում ռազմական ուժեր կիրառի, ապա սա կդառնա նոր միջուկային պատերազմի նախադուռ»,-համոզված է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը: Ըստ նրա՝ Ռուսաստանի գործողություններն անակնկալի են բերել աշխարհին. «Ռուսաստանը ոտնահարել է բոլոր իրավական ակտերը, և եթե ռազմական ուժ կիրառի Ուկրաինայում, այդ դեպքում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և եվրոպական այլ պետություններ, որոնք հանդես էին եկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքով, նույնպես կսկսեն ռազմական գործողություններ, իսկ սա կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի»: Վերլուծաբանը դժվարանում է կանխագուշակել՝ արդյոք Ռուսաստանը կդիմի Հայաստանի օգնությանը, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Բայց հստակ է մի բան. նոր պատերազմն աղետաբեր հետևանքներ կունենա նաև Հայաստանի համար. «Միանշանակ դժվար է ասել`Ռուսաստանը կդիմի՞, թե չէ, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրները պետք է օժանդակեն Ռուսաստանին, եթե վտանգ է սպառնում նրա տարածքային ամբողջականությանը: Եթե պատերազմական գործողություններ սկսվեն, որոնք կտեղափոխվեն Ռուսաստանի տարածք, այս դեպքում ՀԱՊԿ անդամ պետությունները պարտավոր են օգնել: Պատերազմի սկսումը կործանարար կլինի Հայաստանի համար: Աշխարհաքաղաքական անկայուն վիճակից կարող են օգտվել մեր թշնամիները»,-եզրափակեց նա: