«Ոչ ոք չի ասում կուսակցական դարձեք». փորձագետ (տեսանյութ)
«Եթե քաղաքացիական ուժերը ուզում են հաջողության հասնել, նրանք, անպայման, պետք է համագործակցեն քաղաքական ուժերի հետ»,- վստահ է քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը: Նա իր խոսքը հիմնավորում է՝ ասելով, որ Հայաստանում չկա մի հարց, որը քաղաքական չէ ու չի հասկանում այն քաղաքացիական ուժերին, որոնք կոչ են անում այս կամ այն հարցը չքաղաքականացնել. «Իրենք խառնում են կուսակցականացնելն ու քաղաքականացնելը, ոչ մեկ չի ասում կուսակցական դարձեք, բայց քաղաքական դաշտի հետ իրենք պետք է համագործակցեն, չէ, որ օրինակ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին օրինագիծ խորհրդարանում է ընդունվել՝ քաղաքական ուժերի կողմից»,- ասում է նա ու հավելում, որ նրանցից շատերը՝ ոչ իշխանականները դեմ էին դրան, հենց նրանց հետ պետք է համագործակցել։