Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ վերնախավի կարծիքը՝ ՀԱԿ հանրահավաքի մասին

Քաղաքականություն
հերմինե

Շաբաթ օրը Ազատության հրապարակում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների տարելիցի առթիվ հրավիրված հանրահավաքի ժամանակ ընդդիմադիր առաջնորդների կողմից հնչեցին քննադատական ձևակերպումներ՝ իշխող կուսակցության և երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Ինչպես է դրանց վերաբերվում ՀՀԿ վերնախավը , փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. - Մարտի 1-ը բոլորիս համար ցավ է և հիշատակի օր, բայց ողբերգությունը օգտագործել՝ սեփական բևեռի քաղաքական խնդիրները լուծելու և ընդդիմադիր հատվածին ժողովրդի կողմից հրապարակային հենարան ապահովելու համար, կարծում եմ, ոչ միայն տեղին չէր, այլև անընդունելի է: Նաև փաստը ցույց տվեց, որ որևէ սպասելիք էլ դրանից պետք չէ ունենալ՝ հերթական հավաք, վաղուց հնչած քննադատություններ, և որևէ նոր ասելիքի բացակայություն: Այս հանրահավաքը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այլընտրանքային դիրքորոշում չկա թե՛արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ, չկա այլընտրանքային ծրագիր, ընդամենը կա ցանկություն՝ այլընտրանքի ընտրազանգվածի հաշվին գրավելու իշխանության տեղը և պատրաստակամություն՝ օգտագործելու երկրի և ժողովրդի բոլոր խնդիրները, դժվարությունները, վիշտը՝ դեպի իշխանություն իրենց ճանապարհը հարթելու համար: Եվս մեկ անգամ պետք է կրկնեմ՝ պայքարեք ոչ թե ընդդեմ, այլ հանուն, քանզի այդ ուղին ոչ մի հանգրվանի չի հանգեցնում: