Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ դեմոկրատները՝ ռուս-ուկրաինական խնդրի վերաբերյալ

Քաղաքականություն
azat

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը խստորեն դատապարտում է ռուսական զինված ուժերի ներխուժումն անկախ Ուկրաինայի տարածք: Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում յուրաքանչյուր ժողովուրդ ազատ ինքնորոշման և ազատ կամարտահայտման իրավունք ունի, քանզի դա է պետությունների և ազգերի խաղաղ գոյակցության և բեղմնավոր համագործակցության հիմնական նախապայմանը և միևնույն ժամանակ՝ ամենահզոր երաշխիքը: Միջազգային իրավունքի նորմերի նման կոպիտ խախտումը հղի է անկանխատեսելի հետևանքներով, որոնց կիզակետում կհայտնվեն ոչ միայն Ռուսաստանն ու Ուկրաինան, այլև բազմաթիվ այլ ազգեր և պետություններ: Ազատ դեմոկրատները համարում են, որ ցանկացած ժողովրդավարական կառույց պարտավոր է իրեն հասու բոլոր միջոցներով պաշտպանել Ուկրաինայի ազատ քաղաքացիների ժողովրդավարական ընտրությունը: Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն