Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեծահասակները պարզեցին լավագույններին

Սպորտ
sport-boks

Հայտնի դարձան բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների չեմպիոնները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Չորս օր տեւած առաջնությունում առաջինը ոսկե մեդալներ նվաճեցին 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը եւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը:Այնուհետեւ նրանց միացան Հենրիկ Մոքոյանը (56 կգ), Արթուր Վարդանյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովհիկյանը (75 կգ): 81 կգ քաշայինների պայքարում հավասարը չուներ Նիկոլ Հարությունովը: 91 կգ քաշային կարգում հաղթեց Հենրիկ Սարգսյանը: Գերծանր բռնցքամարտիկներից չեմպիոնի կոչումը նվաճեց Լոռին ներկայացնող Ռաֆայել Սիմոնյանը: Մարտի 5-10-ը կկայանա բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ մարտի 13-20-ը ռինգ կմտնեն հանրապետության պատանի բռնցքամարտիկները: