Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է բռնցքամարտի առաջնության եզրափակիչ փուլը

Կարևոր լուրեր Սպորտ
տառօն

Փետրվարի 26-ից մարտի 2-ը «Դինամո» մարզադահլիճում անցկացվում է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում էին ավելի քան 100 մարզիկներ: Մարտի 2-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է եղել բռնցքամարտի առաջնության եզրափակիչ փուլին և հետևել չեմպիոնի կոչման համար անցկացվող մենամարտերին: Եզրափակիչ փուլի անցկացմանը զուգահեռ կազմակերպվել են նաև առաջնության տարբեր քաշային կարգերում հաղթողների պարգևատրման արարողությունները: 64 կգ քաշային կարգում մրցանակային երեք տեղերը զբաղեցնողներին մեդալները հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն