A
A
Արթուր Աբրահամը հաղթեց Շտիգլիցին
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջին քաշային կարգում նախկին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթելով աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցին, իրեն վերադարձրեց տիտղոսը: Մագդեբուրգում կայացած մրցամարտում հաղթողին որոշելու համար հարկ եղավ անցկացնել բոլոր 12 ռաունդները: Երեք մրցավարներից երկուսը նախապատվությունը տվեցին Արթուր Աբրահամին, իսկ մեկը` Շտիգլիցին: Հիշեցնենք, որ նախորդ երկու մարտերում կողմերը տարել էին մեկական հաղթանակ: