Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի քանի րոպե երթը կանգնեց ՌԴ դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
putin

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը վստահ է 2008 թվականի Մարտի մեկի ոճրագործությունը կատարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանավորությամբ։ Քիչ առաջ երթի մասնակիցները մի քանի րոպե կանգնեցին ՌԴ դեսպանատան մոտ։ « Մեր ակցիան ուղված է ոչ թե ՌԴ –ի դեմ, այլ Պուտինի հանցախմբի դեմ: Նա է նաեւ կանգնած Կիեւի Մայդանի հրապարակում տեղի ունեցող դեպքերի հետեւում»,- հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։ Ոստիկանները երթի մասնակիցներին ստիպում էին քայլել մայթով, ինչին ի պատասխան իրավապաշտպան Արթուր Սաքունցը ասաց. «Մենք նախապես զգուշացրել ենք, որ երթ ենք ենք անելու փողոցում»: Դավիթ Շահնազարյանը այսօր չի մասնակցի ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքին. «Դա զուտ կուսակցական միջոցառում է, ով ուզում է թող մասնակցի, ես անձամբ չեմ մասնակցելու»; Այս պահին ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Բաղրամյան 26՝ անցորդներին հիշեցնելով Մարտի 1-ի զոհերի մասին։ «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը կասկած հայտնեց «Ա1+»-ի հետ զրույցում, որ այս իշխանությունների օրոք բացահայտվի Մարտի 1-ի հանցագործությունները եւ կպատժվեն մեղավորները։