Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ընտրությունները՝ պետդեպարտամենտի զեկույցում.168.am

Քաղաքականություն
1390856441_gosdep

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2013 թվականին աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության մասին իր ավանդական տարեկան զեկույցը: Հայաստանի հետ կապված՝ զեկույցում նշված է, որ 2013 թվականի փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ: ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը դրանց անցկացումը ընդհանուր առմամբ որակել է որպես պրոֆեսիոնալ, բաց ու թափանցիկ՝ հիմնական ազատությունների պահպանմամբ: Չնայած այդ ամենին՝ գրանցվել են մի շարք թերություններ՝ կապված անհավասար պայմանների, քվեարկության օրը գրանցված լուրջ խախտումների և ընտրական գործընթացի ամբողջականության հետ: Իշխանություններն արդյունավետորեն վերահսկել են անվտանգության ուժերը, սակայն անվտանգության ուժերի մի շարք անդամներ խախտել են մարդու իրավունքները: Տարվա ընթացքում մարդու իրավունքների ոլորտում ամենաէական խնդիրներն են հանդիսացել կոռուպցիան ու կառավարության գործունեությունում թափանցիկության բացակայությունը, իրենց կառավարությունը փոխելու քաղաքացիների իրավունքի սահմանափակ լինելը, դատական իշխանությունների սահմանափակ անկախությունը: Իշխանական բոլոր մակարդակներում կոռուպցիայի շարունակման մասին պնդումները խաթարել են երկրում օրենքի գերակայությունը՝ թեև իշխանությունները սահմանափակ քայլեր են ձեռնարկել՝ ցածր ու միջին օղակներում կոռուպցիոն դեպքերի պատժման համար: Չնայած նրան, որ նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածուները կարողացել են ազատորեն իրականացնել իրենց ընտրական կամպանիան՝ այդ ընտրություններում գրանցվել է կողմնակալություն ու պետական ռեսուրսների չարաշահում՝ իշխող կուսակցությանն աջակցելու նպատակով:   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝