A
A
Բանավեճ. ինչո՞ւ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը (տեսանյութ)
Փետրվարի 28-ին` ժամը 17:00-ին, «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+» հեռուստաընկերության առցանց ուղիղ հեռարձակմամբ կանցկացվի բանավեճ` «Ինչո՞ւ չի բացահայտվում մարտի 1-ի հանցագործությունը» թեմայով: Բանավեճի բանախոսներն են՝ Արամ Մանուկյան՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, Մկրտիչ Մինասյան՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Մարգարիտ Եսայան՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Սեդա Սաֆարյան՝ Մարտի 1-ի գործով լուծարված փաստահավաք խմբի անդամ, Վարդան Հարությունյան՝ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ ղեկավար: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Բանավեճին լրատվամիջոցների մասնակցություն չի նախատեսվում: Բանավեճն ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի a1plus.am կայքում: Լրատվամիջոցները կարող են իրենց կայքերում տեղադրել ուղիղ հեռարձակման կոդը կամ տեսագրությունը: