Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Քննչական կոմիտեում «քննիչ կկորցնեն»

Քաղաքականություն
7f1d44436a7ff80261b914f0474462a5

«Քննչական կոմիտեում ծառայությունները կլինեն պետական ծառայության հատուկ տեսակ: Սակայն նրանք չեն համարվի զինծառայող, այլ նրանց հավասար կարգավիճակով մարդիկ»,-ԱԺ-ում «Քննչական կոմիտեի» մասին օրինագծի քննարկման ժամանակ ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ նրա, հենց այդ պատճառով Քննչական կոմիտեի աշխատակիցները զինվորականների համար նախատեսված արտոնություններից չեն օգտվի. «Մենք կարող ենք կանգնել մի խնդրի առաջ, որը կոչվում է «քննիչին կորցնել»: Մեծ է վտանգը, որ նրանք կնախընտրեն ոստիկանությունում մեկ այլ աշխատանք կատարել մեկ-երկու տարի եւ անցնել թոշակի: 16-17 տարվա փորձառու քննիչներին կորցնելու ռիսկ կա»,-պարզաբանել է նախարարը: Նա ասել է, որ այս ռիսկայնությանը կփորձեն անդրադառնալ օրինագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: