Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյան. «Թող Մայդանը իրենց հոր բոստանում լինի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
800_1445-copy

«Ովքեր մտածում են, որ Հայաստանում Մայդան կլինի, թող Մայդանը իրենց հոր բոստանում լինի»,- քիչ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա կոչ արեց չոգևորվել այլ ազգերի մեջ տեղի ունեցածով: Սահակյանի խոսքով` ուկրաինացիներն ամբողջվին վերացրին իրենց պետությունը, և այժմ ամբողջ աշխարհը խառնվել ու փորձում է ֆինանսապես օգնել այդ երկրին, «որ պետություն դառնա»: Դիմելով ԱԺ ոչ կոալիցիոն ուժերին` Գալուստ Սահակյանն ասաց, որ ժողովուրդը, որ Մարտի 1-ին պիտի հավաքվի, նաև ՀՀԿ-ի ժողովուրդն է: «Նույնիսկ կարող է մեզ չսիրեն, բայց մեր ժողովուրդն է, մենք ավելի շատ ենք ուզում` բացահայտումները լինեն, բայց դուք բացահայտող չեք, ոչ էլ մենք: Մենք ընդամենը կարող ենք մեր դրական վերաբերմունքը ունենալ»,- ասաց Սահակյանը: Նա նաև կոչ արեց չտարանջատել Մարտի 1-ի զոհերին, քանի որ այդ զոհերը նաև ՀՀԿ-ի զոհերն են: «Դուք ո՞վ եք, որ: Հիմա մենք գալու ենք քննարկենք մե՞ր, թե՞ ձեր զոհերի հարցը»,- հարցրեց բանախոսը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը համոզում հայտնեց, որ Մարտի 1-ի դեպքերը բացահայտվելու են, բայց ոչ սադրիչների միջոցով, այլ լուրջ մարդկանց, «որը մենք ենք ըստ էության», և շատ քաղաքական գործիչներ` ընդդիմադիր ուժերից: Գալուստ Սահակյանը նշեց, որ հաջորդ քառօրյայում կհայտնի իրենց խմբակցության տեսակետը այսօր ԱԺ-ում քննարկվող հարցերի վերաբերյալ: Նա այսօր էր ուզում հայտնել, բայց փոշմանեց, քանի որ արդեն պետք է կողմնորոշվեն` գնա՞լ սադրիչների ուղղությամբ, թե՞ոչ: Գալուստ Սահակյանն իրենց ընդդիմախոսներին կոչ արեց տրամաբանորեն բանակցել և ոչ թե «մեկը մյուսին թշնամի տեսնել»: