Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՋԱԶԻ ՕՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մշակույթ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերթական անգամ կազմակերպում է ջազի օրեր: Տոնական արարողություններն անցկացվելու են «Ջազի նշանավորման ամիս» խորագրով: Նախատեսվում է, որ տարբեր տեսակի միջոցառումներին եւ համերգներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու մի շարք հայտնի երաժիշտներ:

Օրինակ` դեսպանատան հրավերով փառատոնին կմասնակցի Օթար Մագրաձեի եռյակը` Թբիլիսիից: Օթար Մագրաձեի եռյակը համերգով հանդես կգա ապրիլի 11-ին: Ապրիլի 9-ից 14-ը կկայանան Հայաստանի լավագույն ջազ կատարողների մի շարք համերգներ: ԱՄՆ, Հայաստանի եւ Վրաստանի տաղանդաշատ կատարողները միասին կներկայացնեն այն եռանդն ու նորամուծությունները, որոնք ջազը դարձնում են ջազ:

Ջազի սիրահարները նաեւ հնարավորություն կունենանք Երեւանում ողջունել Ֆրանկ Ամսալեմի հեղինակավոր քառյակին ու երգչուհի Սառա Լազարուսին, որոնք ապրիլի 16-ին հանդես կգան այս տարվա փառատոնի եզրափակիչ համերգով:

«Ջազի նշանավորման ամիս» ամենամյա միջոցառումը նախաձեռնել է Ամերիկայի պատմության ազգային սմիթսոնյան թանգարանը` նպատակ ունենալով խթանել ջազը եւ կոչել բոլոր տարիքի մարդկանց վայելել այս հրաշալի երաժշտությունը: Միջոցառումը նշվում է ամբողջ Միացյալ Նահանգներում, իսկ 2003թ.-ից Կոնգրեսը սկսել է պաշտպանել այն միջազգայնորեն նշելու նախաձեռնությունները, ինչպես, օրինակ, Երեւանում անցկացվող այս միջոցառումը: