Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻԱՎ-ով վարակակիրների թիվը Հայաստանում աճում է (տեսանյութ)

Հասարակություն
5d4d2afbb24979062650b3de8a89db81

Մարտի 1-ին` ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության միջազգային օրվան ընդառաջ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը Երևանում, Գավառում և Ստեփանավանում կազմակերպել է «Պատմի ընկերոջդ» , «Հետազոտվիր և ապրիր» խորագրի ներքո քարոզարշավները, որոնց շրջանակներում հանրության, մասնավորապես երիտասարդների ուշադրությունը սևեռել է ՄԻԱՎ/ ՁԻԱՀ խնդիրներին, խրախուսել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելը: «1988 թվականից մինչև 2014 թվականի հունվարի վերջը Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ-ի 1634 դեպք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին տեղեկացրեց « Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության ծրագրերի համակարգող Անուշ Սահակյանը: «Միայն 238 դեպք գրանցվել է 2013 թվականին, ինչը առավելագույնն է նախորդ տարիներ համեմատ և 33 դեպք էլ գրանցվել է մինչև 18 տարեկան երեխաների մոտ»,-նշեց նա: Անուշ Սահակյանը ՄԻԱՎ-ով հիվանդների թվի աճը Հայաստանում միայն հիվանդությամբ չի պայմանավորում. «Մարդիկ սկսել են ավելի շատ հետազոտվել, դրա արդյունքում մեծացել է հիվանդների իրական թիվը: Հայաստանում ՄԻԱՎ-ով հիվանդների հաշվարկային թիվը 3500 է, բայց նրանց 2/3-ը չգիտի իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին»: Տիկին Սահակյանը հորդորում է անպայման հետազոտվել, քանի որ ՄԻԱՎ-ից ապահովագրված չէ ոչ ոք. «Հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում ՄԻԱՎ-ի վարակակիրների մեծ մասը արտագնա աշխատանքի մեկնածներն են: Վարակակիրները կարող են 8-9 տարի չիմանալ իրենց հիվանդության մասին, միակ լուծումը հետազոտվելն է ու հետագա վարակումը կանխարգելելը»,- եզրափակեց նա: