Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կենսաթոշակային օրենքով խզվեց կապը իշխանության հետ» (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan

«Խոշոր երկրի դեսպանը իր հիմնական գործը թողած արտահաստիքային փաստաբան է աշխատում մեր կառավարության համար»,- անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումների մասին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի ելույթներին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նա չի կասկածում, որ դեսպանը շատ մաքուր սրտով է խոսում այդ մասին. «Նա ասում է, որ չնայած իրենց երկրում այդպիսի բան չկա, բայց արի ու տես, որ դա լավ բան է»: Պարոն Բոստանջյանի գնահատմամբ՝ այս օրենքով ավելի խզվեց կապը հասարակության և իշխանության միջև: «Հիմա սարսափելի փոքր թվով մարդիկ ուզում են հասարակության լավը, իսկ հասարակությունը չի հասկանում դա»: ԱԺ պատգամավոր, Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանն էլ անդրադարձավ օրենքի 2 կետերին, որոնք բողոքի ալիք են բարձրացրել: Ըստ նրա` առաջին խնդիրը կապված է փողերի երկրից դուրս գալու հետ: «Մենք օրենքում ամրագրել ենք հետևյալը. հավաքված գումարների 60%-ը պետք է մնա Հայաստանում, իսկ մինչև 40%-ը ներդրվի դրսում: Առաջիկայում Հայաստանում ներդրումների դաշտ պետք է լինի, որպեսզի կարողանանք գումարները ներդնել: Նաև կա գումարի արժույթի պահպանման խնդիրը, որովհետև մենք հետ ենք վերադարձնում ինֆլյացիան հետը, այսինքն` գումարը չպետք է արժեզրկվի ցանկացած պարագայում»: Երկրորդ խնդիրը, ըստ Հակոբ Հակոբյանի, օրենքի պարտադիր բաղադրիչն է. «Մենք ի՞նչը պարտադիր չենք անում: Այսօրվա գործող համակարգով 18 տարեկանից սկսած քաղաքացիները պարտադիր կերպով վճարում են եկամտային հարկ, որպեսզի 63 տարեկանը ստանա կենսաթոշակ: Սա մեր այսօրվա գործող համերաշխության սկզբունքն է և որևէ երաշխիք չունի: Իսկ պարտադիր կենսաթոշակային համակարգում հակառակն է: Երիտասարդները վճարում են ոչ թե իրենց ծնողների համար, այլ իրենց համար»:   Մանրամասները՝ տեսանյութում