A
A
Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ
Դորտմունդի «Բորուսիան» չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում վստահ հաղթեց «Զենիթին»: Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մեկ րոպե անց Ռոյսը կրկնապատկեց այն: Այդպիսով, «Բորուսիան» չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց` արտագնա խաղում խփելով ամենարագ երկու գոլերը: Ընդմիջումից հետո թիմերը երկուական գնդակներ փոխանակեցին: «Բորուսիան» 4:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ եւ հաջորդ փուլ մտնելու լավ հայտ ներկայացրեց: Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա մարտի 19-ին, Գերմանիայում: